▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական տեղեկատվական կենտրոն»-ը տարածում է սխալ տեղեկատվություն

Դառը փորձից ելնելով՝ կապված իր դարն ապրած  circle.com կայքի հետ, մենք երբեք չենք վստահել կայքերին գնահատող վարկանիշային ընկերություններին ու առավել ևս չենք ոգևորվել այդ վարկանիշերում մեր կայքի զբաղեցրած տեղից:

Առավել ևս՝ «Similarweb.com»-ում, որտեղ գրանցված է Asekose.am-ը, հայկական  կայքերի  վարկանիշային որոշ կասկածելի ու մտահոգիչ երևույթների մասին մեր կարծիքը հայտնել ենք ժամանակին՝ «SimilarWeb. Հավատա՞լ, թե՞ չհավատալ» հրապարակմանա մեջ: 

«Հայկական տեղեկատվական կենտրոն» անունով ինչ-որ կազմակերպություն այսօր հերթական հաղորդագրությունն է տարածել՝ «Հայկական լրատվական կայքերի վարկանիշ - Հոկտեմբեր ամիս» վերտառությամբ, որտեղ Asekose.am-ի այցելությունները նշված են 892.100՝ իբր թե  կազմված հոկտեմբեր ամսվա այցելությունների ցուցանիշների հիման վրա՝ ըստ «Similarweb.com» վարկանշային կայքի՝ նոյեմբերի 17-ի դրությամբ: 

Սա հատկանշական է այն առումով, որ Asekose.am-ի դեպքում՝ ամիսներ շարունակ, similarweb-ի և նրան կցված մեկ այլ հաշվիչի տվյալները  համընկել են ու նույն ցուցիչն են ներկայացրել, իսկ վերջին երկու ամիսներին՝ դրանք խախտվել են...Կամ գուցե խախտե՞լ են.../Նշենք, որ հոդվածի այս հատվածն ավելի հստակեցնելու նպատակով խմբագրել ենք ավելի ուշ՝ հաշվի առնելով, որ «Հայկական տեղեկատվական կենտրոն» -ը չէր հասկացել, թե մենք ինչ նկատի ունենք ու պարզաբանում էր ներկայացրել/

Սա   Asekose.am-ի տեսակետն էր միայն մեր մասով... Իսկ թե ինչ բնորոշում կարելի է տալ ոմանց  այս գործելաոճին ու ինչ նպատակներով է դա արվել՝ թողնում ենք մեր ընթերցողների մեկնաբանություններին ու դատին:

Հուսանք, որ  Similarweb բրիտանական հաշվի համակարգը մտահոգվելու մեծ առիթ ունի, թե ովքեր և ինչպես են իրենց  կայքի վարկանիշները ներկայացնում հայաստանյան ընթերցողներին: 

 

Asekose.am 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին