▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ լինելն ինձ համար հաղթանակ է. ամենը՝ աշխարհի երկրորդ թենիսիստուհու հայ կողակցի մասին

Wnews.am-ը ներկայացրել է հայկական արմատներ ունեցող ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի կյանքի պատմությունը:

Ալեքսիս Օհանյանը աշխարհի 100 լավագույն կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիրն է։ Նա երկու անգամ հայտնվել է Forbes-ի «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն»:

32-ամյա Ալեքսիս Օհանյանն իր Reddit.com կայքը  ստեղծել է տասը տարի առաջ, երբ իր  ընկեր Մարկ Ցուկերբերգի  ( Facebook-ի հիմնադիրը) հետ սկսեցին աշխատել իրենց նախագծերի վրա։

Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերն ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են քվեարկել դրանց օգտին՝ սահմանելով նորության դիրքն ու կարեւորությունը լրահոսում:

Ի դեպ, ԱՄՆ-ում նրան հաճախ հայկական Ցուկերբերկ են անվանում։

collage

Ալեքսիս Օհանյանը ծնվել է  1983 թ. ապրիլի 24-ին՝  Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, Նյու Յորքում։ Նրա հոր պապը՝ Ավետիսը եւ տատը՝ Մանզարը ծագումով Խարբերդից եւ Բիթլիսից են։  1910 թ. ցեծասպանությունից փրկվելով՝ նրանք տեղափոխվում են ԱՄՆ, որտեղ ամուսնանում եւ չորս զավակ են ունենում։ Ալեքսիսի հայրը հայ Քրիս Օհանյանն է, մայրը՝ գերմանացի Անկեն։

Հայրը պատմում է, որ մանկուց էլ իմացել են, որ որդին յուրահատուկ է եւ վստահ են եղել, որ ինչ էլ անի՝ հաջողության է հասնելու։

«Ես Բրուքլինում եմ ծնվել, բայց կարող էի ծնվել Երեւանում կամ Արեւմտյան Հայաստանում ինչ-որ մի տեղ: Ես ուզում եմ իմ գիտելիքներով օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց եւ հատկապես իմ հայրենակիցներին՝ հայ երիտասարդներին»,- ասում է Ալեքսիսը:

2010թ.-ին Ալեքսիսին օգնել է գործարկել ճամփորդությունների որոնման hipmunk.com կայքը, ապա նույն տարում ստեղծել «Das Kapital Capital» ընկերությունը, որը զբաղվում է ստարտափերի ֆինանսավորմամբ ու խորհրդատվությամբ: Ալեքսիսը նաեւ հիմնադրել է զվարճանքի իրերի վաճառքի համար նախատեսված Breadpig.com կայքը (2008թ.), որի հիմնական շահույթն ուղղվել է բարեգործության:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին