Իսլամական պետությունը, որ գրեթե բոլոր երկրներում արգելված կազմակերպություն է , լուսանկարներ է հրապարակել: Դրանցում երևում է, թե ինչպես են ԻՊ գրոհաայինները ոչնչացնում հայկական «Ախթամար» ծխախոտը, որը Հայաստանից արտահանվել է Իրաք: Այն արտադրում է Գրանդ Տոբակո ՍՊԸ-ն:
Նշենք, որ նման լուսանկարներ համացանցում տարածվել էին նաև 2015-ի աշնանը, երբ Թուրքիայի հյուսիսարևմտյան Քոջաելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել էր PKK-ի զինյալներին մատակարարվող 215 հազ տուփ ծխախոտ՝ 1 մլն․ 298 հազ թուրքական լիրա արժողությամբ։ Համացանցում այս լուրը քննարկողները հիշեցնում էին, որ Ախթամարն իրենց սրբավայր համարում ու երգեր են նվիրում նաև քրդերը: