▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս ևս մեկ վատնված հնարավորության համար...

«Կյանք ու կռիվ» ֆիլմի հեռուստատեսային ցուցադրությունը տարատեսակ կարծիքների և քննադատությունների տեղիք է տվել: Առանց խմբագրման և մեկնաբանության ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ֆիլմին:

Երկար մտորեցի գրեմ չգրեմ, բայց գրելը հաղթեց միայն երկու տող.

««Կյանք ու կռիվ» պրիմիտիվիզմը կերել է մեզ, հա մի քիչ էլ գրեթե ամբողջությամբ «Մի Վախեցիր»-ոտ էր: Ափսոս ևս մեկ վատնված հնարավորության համար: Էլ ասելիք չունեմ...»:

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

««Կյանք ու կռիվը» Ղարաբաղում նայեցի` հունվարին: Մի օր առաջ ազատագրված տարածքներում էի եղել ու մտքերով շատ հեռուն էի հասել: Նայեցի ֆիլմը: Գլխավոր դերակատարի մեջ տեսա Մանումենտցի Կյաժին, Ադամին, Ուրֆանյանին, Սլոյանին ու էլի շատ շատերին: Ֆիլմն ավարտվել էր, բայց կինոդահլիճում բոլորս նստած էինք մնացել` չէինք խոսում` չէինք ասում լավն էր, վատն էր, կինոյի միջի տղեն սիրուն էր, աղջիկը` հիմար: Երեկ ֆիլմի պրեմերիան էր Հ1-ով. աչքովս գրառումներ ընկան` լավ ու վատ, բայց էականը դա չի: Ուզում եմ, որ էս ֆիլմի դերասաններին սերիալներով չփչացնենք, որ չդարձնենք տելեյի տափակ դեմքեր, որ նրանց շանս չտանք կոտրվել-հիասթափվելու: Էս հասարակությունն էլ կռիվ ունի տալու ոչ միայն պատերազմի դաշտում, այլ ինքն իր հետ, ինքն իր դեմ: Կռիվ ունի տալու իր ժամանակի հերոսը «ստանալ-ձեւակերպելու» հարցում: Հենց ձեւակերպեցինք, ուրեմն` ապրելու ենք»:

Իսկ լրագրող Վարդ Սիմոնյանը հետևյալ կերպ է արձագանքել.

«Մեր հարցումներով՝ մտավոր ընտրախավը /շուրջ 300 հոգի/ «Կյանք ու կռիվ» 1-ը,, համարել է ոչ միայն տարվա ամենատպավորիչ ֆիլմը, այլև 2016-ի մշակութային գլխավոր իրադարձություններից մեկը: Իհարկե, գործն ազնիվ է արված, զարմանալիորեն՝ զերծ տապորային ագիտպրոպից, գլխավոր դերակատարների խարիզմատիկ խաղով, սուր, աֆեկտիվ տեսարաններով, ահավոր էմոցիոնալ է/լաց եմ եղել ամբողջ ընթացքում/ բաաաաաաաաաաայց. սա կյանք է ու կռիվ, կինո չէ, ընկերներ, կինո չէ...»:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին