▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կարիք կար նկարահանելու 80 տոկոս պատերազմ, բայց «ակցենտավորել» սիրո պատմությունը...

Արդեն տեղեկացրել ենք, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեռուստատեսային ցուցադրությունը տարատեսակ կարծիքների և քննադատությունների տեղիք է տվել: Առանց խմբագրման և մեկնաբանության ներկայացնում ենք նաև կանադաբնակ Վադիմ Ղազարյան կարծիքը.

Կյանք ու կռիվ

Սցենար - 3

Բեմադրություն - 4

Երաժշտություն - 9

Դերասանական խաղ - 6

Մոնտաժ - 4

Հատուկ էֆեկտներ - 5.1

Ընդhանուր 4.3

 

Դրականը`

Վերջին շրջանում դիտածս հայկական ամենա ստացված ֆիլմն եմ համարում: Ուրախացնում էր նաև դերասանական կազմը, այնքանով, որ էկրանային ծեծված դեմքեր չէին ու լրիվ նոր, նու գրեթե նոր անձնակազմ էր խաղում: Դերասանական խաղով կառանձնացնեմ գլխավոր հերոսին, Տիգրանին: Շատ լավ էր խաղում, ավելի շուտ մեծ խարիզմատիկ դերասան է: Կարծես Վինսենթ Կասելի և Սթրոմայեի խարնուրդ լինի: Նաև նրա քույրը Սոֆին էր աչքի ընկնում լավ խաղով, ինձ համոզեցին: Պետք է առանձնացնեմ երաժշտությունը: Հիասքանչ էր պարզապես և շատ ադեկվատ ու համահունչ ֆիլմին: Գեթ ոչ մի վարկյան ականջ չի ծակել ու պետք եղած ժամանակ էլ չի խանգարել: Այնքան հաջողված եմ համարում, որ որպես առանձին գործեր կարելի է անվերջ լսել այն, շնորհակալություն Արմեն Մարտիրոսյանին այդ ծավալուն ու լավ աշխատանքի համար:

 

Բացասականը`

Փաստացի սցենարային առումով շատ աշխատանք կա անելու դեռևս: Ես հասկանում եմ, որ մենք սիրում ենք լացել ու ամենանվիրված հանդիսատեսը դա լացող հանդիսատեսն է, բայց կարծում եմ, որ այս չափ դրամատիկ պատմություն պատմելու համար առնվազն մի 7 սեզոն լավ կլիներ նկարել: Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմում ում 10-20 վարկյան ժամանակ են հատկացնում, ապա անպայման սպանելու են: Հիմնական հերոսուհու դիալոգներն ու պահվածքը ևս անհեթեթ են թվում: Մի կադրում նա որոշում է կայացնում, հետո էլ մեղադրում ուրիշին, որ ինքը սխալ որոշում է կայացրել: Համառոտ կարելի է ասել սիրո պատմություն է պատերազմի ֆոնին: Այդ դեպքում ինչ կարիք կար նկարահանելու 80% պատերազմ,  բայց ակցենտավորել սիրո պատմությունը ու բացարձակ չբացատրել թե ինչու է սկսել պատերազմը, ինչի համար էր այն տարվում, ինչու էին նրանք իրար կոտորում: Մեզ հայերիս գուցե և պետք չէ դա բացատրել, բոլորը գիտեն նախապատմությունը, բայց ահա օտարերկրյա հանդիսատեսի համար դա մնալու է չբացահայտված: Ֆիլմից նաև ստեղծվում է տպավորություն, որ Երկիր/քաղաքը այնքան փոքր է, որ հերոսները իրար պատահական հանդիպում են թե կռվի դաշտում և թե քաղաքում, լրիվ պատահական: Մարտական տեսարանները հատուկ էֆեկտների սղության կամ բացակայության պատճառով դիտվում էին շատ դատարկ ու արհեստական: Անհասկանալի էր նաև հերոսների պատի տակ պախկվելը թշնամու կողմում, գուցե կարելի էր ավելի լավ շահարկել այդ կադրերը, չգիտեմ: Մոնտաժի հետևանքով, ավելի շուտ նրա բացակայության պատճառով, երբեմն սպասում ես, որ պետք է փողոց անցնողը ընկնի մեքենայի տակ, կամ ինքնաթիռը օդում պայթի ու նմանօրինակ երկարացված կադրեր...

Եզրակացություն` միանշանակ ուշադրության արժանի ֆիլմ, ուրախ եմ, որ մարդիկ չեն հիասթափվում և փորձեր են անում ու աշխատում կատարելագործվել ու զարգացնել կինո ոլորտը Հայաստանում: Շնորհակալություն բոլորին, ով որևէ կերպ նպաստել է այս ֆիլմի ստեղծմանը, ինչքան շատ ֆիլմեր նկարենք այնքան շուտ կառողջանա այս ոլորտը: Բոլորին հաճելի դիտում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին