▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրբելյանը, հուսանք,ադրբեջանցի երգիչներից հետո նաև հայ կատարողներին կհրավիրի փառատոնների

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում անցած տարի Կոնստանտին Օրբելյանի նշանակումից հետո շատերի մեջ հույս արթնացավ, որ աշխարհի տարբեր մշակութային կոլեկտիվների հետ աշխատած դիրիժորը ոչ միայն նոր շունչ կտա երևանյան օպերային, այլ նրա երգիչ-երգչուհիների համար նոր հնարավորություններ կստեղծի՝ հանդես գալ աշխարհահռչակ բեմերում ու փառատոններում:

Սակայն նրա համահեղինակության  կազմակերպած վերջին համերգին, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին,Կրեմլի դահլիճում՝ «Դմիտրի Խվորոստովսկի և ընկերներ» նախագծին որևէ հայ կատարող չի մասնակցել: 

Փոխարենը «Դմիտրի Խվորոստովսկի և ընկերներ»-ում է եղել ադրբեջանցի օպերային երգչուհի, Ադրբեջանի վաստակավոր արտիստ  Դինարա Ալիևան, որին, ըստ ասեկոսեների, հենց Կոնտանտին Օրբելյանն է հրավիրել: 

Մաեստրոն, հուսանք, ժամանակ կգտնի նաև հայ կատարողների՝ այդ թվում վաստակավոր արտիստների համար  մշակութային վերելքին աջակցել ու նրանց համար արվեստի նոր կամուրջներ գծել, նաև՝ երևանյան օպերայում ուշագրավ նախագծեր ներկայացնել: 

Հ.Գ.

Մեր այս նյութի հրապարակումից քիչ անց՝ պաշտոնական տեղեկություն տարածվեց, ըստ որի  Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է նաև  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. մինչ օրս այդ պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան

Լուսանկարում՝ Կոնստանտին Օրբելյանն ու Դինարա Ալիևան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին