▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցածրակարգ գրառումներին անդրադառնալու ժամանակ չունեմ. Արտյոմ Հակոբյանն իրեն՝ «փողի մեռած» անվանողների մասին

Ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար Արտյոմ Հակոբյանի նախորդ տարվա աղմկահարույց  գրառումը երկար ժամանակ շարունակվում էր քննադատության կիզակետում մնալ: Արտյոմն իր գրառման մեջ արտահայտել էր իր հիասթափությունն ու հայտարարել, որ պատրաստվում է լքել Հայաստանը: 

«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ , թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ մինչև չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին ոչինչ չես ունենա»,- նշել էր Արտյոմը:

Արտյոմի սկանդալային գրառումը չէր վրիպել նաև ադրբեջանցիների աչքից, ավելին՝ դարձել էր ադրբեջանական մամուլի գլխավոր թեման:

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում վերջինս ամրապնդել էր իր արտահայտած տեսակետը՝ նշելով, որ սպասում է երկրից հեռանալու հարմար պահի:

Սակայն, Արտյոմը չհեռացավ և կարճ ժամանակ անց ներկայացնում է իր նախագիծը: Հենց այսօր «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի Արտյոմ Հակոբյանի «3/Off» ժամանացային հաղորդումը:

«Հիասթափությունը խորն էր, բայց չհանձնվեցի, որոշեցի շարունակել պայքարը»,- վերջերս նշել է Արտյոմը:

Համացանցային օգտատերերն այս անգամ ևս քննադատեցին Արտյոմին: Մասնավորապես Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը հետևյալ կարծիքը հայտնեց.

«Մի՛ եղիր Արտյոմի նման փողի մեռած... »:

Asekose.am-ը կապ հաստատեց Արտյոմի հետ, ով խոստովանեց, որ իրեն չեն հետաքրքրում նման մեկնաբանությունները. 

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում իմ մասին:  Ես իմ աշխատանքն եմ կատարում, նման ցածրակարգ գրառումներին անդրադառնալու ժամանակ չունեմ»: 

Այն հարցին` արդյո՞ք երկրից հեռանալու մտադրություն դեռևս ունի, Արտյոմը նշեց.

«Եթե ես նոր նախագիծ եմ սկսել, ուրեմն աշխատանքի մեջ եմ ու նման ցանկություն չունեմ: Երբևիցե առաջնային խնդիրը Հայաստանը լքել չլքելը չի եղել, երկիրը լքելու ցանկությունը կապված է եղել որոշակի դրսևորումների հետ»:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Կարդացեք նաև՝Եթե ինձ ազգի դավաճան ասող մարդ կա, բացահայտ ասում եմ՝ պատասխան եք տալու. Արտյոմ Հակոբյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին