▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս բոլորի՞ն եք էսպես անում, թե միայն ինձ. Մանվել Գրիգորյանը սխալ անձնագրով էր գնացել ընտրության

Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու էր եկել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը:

Երբ նա հանձնաժողովի անդամներին է տվել իր անձնագիրը, պարզվել է,  սխալ անձնագիր էր իր հետ վերցրել. հանձնաժողովի անդամը ստուգել է  և տեսել, որ այդ անձնագրի համարը չկա ցուցակում:

Մանվել Գրիգորյանը  զարմացավ. «Ոնց, վիզա-միզայով պասպորտ եմ վերցրել, ոնց չկա»:

Մատնահետքերը ճանաչող սարքը բավական երկար ժամանակ չէր նույնականացնում նրա մատնահետքերը:

«Էս բոլորին եք էսպես անում, թե միայն ինձ»,-ասաց Գրիգորյանը: Հանձնաժողովի անդամն էլ արձագանքեց, որ գեներալի մատները վնասված են, և անհրաժեշտություն կա, որ բոլոր մատներն անցնեն սարքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին