▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ազգի համախմբվածությունն ինձ շատ զարմացրեց. հպարտ եմ, որ պատկանում եմ այս ազգին. Միհրան Հարությունյան

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մեկնել է ԱՄՆ-ից  և պատմել իր տպավորությունների մասին: Նա իր միկրոբլոգում լուսանկար է հրապարկել` գրելով հետևյալը.

«Հայ ազգի համախմբվածությունն ինձ շատ զարմացրեց: Նույնիսկ այստեղ՝ Լոս Անջելեսում, մարդիկ ժամանակ գտան և դուրս եկան փողոց, որպեսզի աջակցեն միմյանց: Հայերն ուժեղ ազգ են, որոնք պայքարում են իր պատվի և խոսքի համար: Անկեղծորեն հպարտ եմ, որ պատկանում եմ այս ազգին»:

Հիշեցնենք, որ Միհրանը Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթերին: Նա դեռ վերականգնվում է բարդ վիրահատությունից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին