▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի դստեր ծննդյան հյուրերը Ցեղասպանության կապակցությամբ ներկայացել են հայկական տարազներով

Ապրիլի 24-ին ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը, տոնել է իր 27-ամյակը: Իր ծննդյան օրը, որը համընկնում է  բոլոր հայերի համար  տխուր օրվա` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, հոբելյարը յուօրինակ ձևով է կազմակերպել: Մոսկովյան «Աղավնի» ռեստորան էին հրավիրված մոտ 100 հյուրեր. նրանք բոլորը ծննդյան երեկույթին ներկայացել էին հայկական ավանդական տարազներով: Այս մասին տեղեկանում ենք Տաթևիկի Instagram-ի էջից, որում նա ծնդդյան տոնակատարությունից լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը. «Տարբեր ազգային պատկանելության, կրոնի և քաղաքական հայացքների 100 մարդ պահպանել էին նույն dresscode-ը: Ինչպես ես խոստացել էի, ապրիլի 24-ը ինձ համար լինելու է այն օրը, երբ իմ մտերիմներն ու հարազատները ոչ միայն կհիշեն այն` տանը բազմոցին նստած լաց լինելով, այլ կստանան հզոր ազդակ միայն առաջ գնալու համար», –գրել է Տաթևիկը` ավելացնելով «Խոստում» ֆիլմից հետևյալ տողերը. «Չէ՞ որ ապագան կախված է միայն մեզանից: Ոչ թե պարզապես գոյատևելը, այլ բարգավաճումը կլինի մեր վրեժը»:

Հավելենք, որ ռեստորանը զարդարված է եղել անմոռուկներով:

Հիշեցնենք, որ իր ծննդյան օրը Տաթեւիկ Կարապետյանն օգնել է Գյումրիի 8 ընտանիքների։ Նրա օգնությամբ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ բնակարանները կորցրած 8 ընտանիքներ վագոն-տնակներից տեղափոխվել են նորմալ բնակարաններ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին