▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիրքերում» հաղորդման օպերատորի ընտանեկան սկանդալը «Կիսաբաց լուսամուտներում».«Համոզվե՛ք, որ ոչ ոքի չեմ զրպարտել»

 

Օրեր առաջ BlogNews.am կայքի ընթերցողներից մեկը նամակ ու տեսանյութ էր ուղարկել խմբագրությանը, որը հասարակական բուռն քննարկման թեմա դարձավ: Խոսքը «Դիրքերում» հաղորդաշարի՝ առաջնագծում վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանի ինքնասպանության փորձի մասին պատմող տեսանյութի ու օպերատորի՝ անձնական կյանքի անհայտ մանրամասներին վերաբերող ինֆորմացիայի մասին է։ Այսօր նույն այդ քաղաքացին մեզ հետ կապ է հաստատել, բայց ելնելով նախորդ հրապարակմանը հետևած ոչ միանշանակ արձագանքներից՝ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը։ Նամակն ու նրան կից տեսանյութը խմբագրությունն իր ընթերցողին է ներկայացնում՝ առանց խմբագրական միջամտության.

«Իմ նախորդ նամակին Ֆեյսբուքը շատ բուռն արձագանքեց, ու պիտի խոստովանեմ, որ կարդալով քննարկումները՝ հասկացա, որ մարդիկ ուղղակի չեն հավատում, որ Դավիթի իրական դեմքն այլ է: Մեղադրանքներ լսեցի իմ հասցեին, անգամ վիրավորական գրառումներ: Մարդիկ ասում էին, թե զրպարտություն է այդ ամենը: Այսօր տեսա «Կիսաբաց լուսամուտների» երկուշաբթի օրվա եթերի անոնսը: Ու չնայած հերոսները դիմակով են և անուններն էլ փոխված, կարծում եմ՝ դժվար չէ ճանաչել եթե ոչ Մարալի, ապա, հաստատ, Դավիթի ձայնն ու կազմվածքը: Իմացա նաև, որ Մարալը կրկին որոշել է միավորվել ամուսնու հետ։ Դա նրա որոշումն է ու նրա պատասխանատվությունը, Աստված նրան օգնական։ Հուսով եմ՝ հետևություններ արվել են, բայց չեմ հավատում։ Նամակս էլ ավելի շատ ուղղված է նրանց, ովքեր առանց ճանաչելու ինձ թուք ու մուր տվեցին, երբ բարձրաձայնեցի խնդրի մասին։ Դե հիմա նայե՛ք ու համոզվե՛ք, որ բարձրաձայնելով խնդիրը՝ ոչ ոքի չեմ զրպարտել ու ոչինչ չեմ չափազանցրել»:

Նամակն ու հաղորդման անոնսը հրապարակելուց առաջ կայքը կրկին կապ հաստատեց«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հետ, ով այս անգամ ևս հրաժարվեց որևէ պարզաբանում տալ, իսկ «իսկապե՞ս անոնսի հաղորդումը կապ ունի Դավիթ Աթոյանի հետ» հարցին Հրաչ Մուրադյանն այսպես պատասխանեց. «Քանի որ անոնսում արդեն տեսել եք, որ հերոսները դիմակով են, նշանակում է, որ պետք է հասկանալ՝ նրանց մասին այլ ինֆորմացիա, բացի եթերում հրապարակման ենթակա ինֆորմացիայից, ես ուղղակի իրավունք չունեմ տրամադրելու ոչ մեկին՝ ո՛չ հերքում, ո՛չ հատատում։ Նման իրավիճակներում մենք պարզապես հրաժարվում ենք որևէ մեկնաբանություն անելուց»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ահա թե իրականում ով է «Դիրքերում» հաղորդաշարի վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը

Փորձեցի լռել, բայց չեմ դիմանում այս անիմաստ հերոսացմանը. ողջ ճշմարտությունը` վիրավորված օպերատոր Դավիթի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին