▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը Երևանում կազմակերպելու համար

Մամուլն արդեն գրել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն` Հռոմից նոր ժամանած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան):

Nyut.am-ը գրում է, որ կայքի  տեղեկություններով՝ Դոն Պիպոն, ով մեծ հեղինակություն ունի Հռոմում, ու խոշոր բիզնեսներ Մոսկվայում, Հայաստան է եկել՝ որդուն ամուսնացնելու: Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել էր, երբ երեկ ձերբակալեցին վերոնշյալ զինված խմբի անդամներին:

Ո՞վ է պատվիրատուն: Առայժմ հայտնի չէ: Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, մեր աղբյուրի վկայությամբ՝ Դոն Պիպոն Մոսկվայից արդեն բերել է թանկարժեք, շքեղ ավտոմեքենաներ, արարողությունը իրեն վայել անցկացնելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին