▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտավորվում եմ Հայաստանը միջազգայնորեն ներկայացնել. լյուքսեմբուրգցի պատգամավորն ու հայուհի ընտրյալն ամուսնանում են

Այսօր` հունիսի 3-ին, լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու նրա հայուհի ընտրյալը` Տաթև Մանուկյանը, ամուսնանում են: Այս մասին հայտնել է հարսնացուն`ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով հարսանեկան զգեստով լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ես ՀԱՅՈՒՀԻ եմ... Ու Եվրոպայում ոտք դնելու առաջին իսկ օրվանից գիտակցել եմ՝ շատերը հենց իմ պրիզմայով են ճանաչելու հայկականությունն ու Հայաստանը... Ու այսօր անձնական երջանկությանս հետ մեկտեղ ես ստանձնում եմ պարտավորություն ու պատասխանատվություն՝ Հայաստանն ու հայուհու կերպարը ամուսնուս գործունեության հետ կապված միջազգայնորեն ներկայացնելու...

Ladies and gentlemen, Տաթև Մանուկյան-Էնգել»:

Հիշեցնենք, որ զույգի սիրային կապի մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան DennikN հրատարակչության հետ Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին պատմելիս նշել է, որ լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է, իսկ նրանց հարսանիքը լինելու է Արցախում:

Զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:

Հավելենք, որ Տաթևը ծնունդով Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել և սովորել Դալարնայի համալսարանում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին