«Հարգելի սիրելիներ, կայացել է արտահերթ պատահար։ ՀԱՅ ազգի պանծաբույծ զավակ Հենրիխ Մխիթարյանը համասփռել է լուսանկար ազգությամբ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ։ Կոչված լինելով ծառայել հայու գենի հարատևության հանգամանքով՝ «Կույս Կանանց Միավորումը» տագնապ է արտահայտում։ Անձամբ տիկին Արշալույս Ենոքյանը մայրաբար դիմում է դղրդահռչակ ֆուտբոլիստին. Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով, զերծ մնա ինտիմ բնույթի համար։ Հայու գենը, որ ամբարում է պատրաստել քո կերպում, պետք է ծառայի ՀԱՅ ազգին։ Վիկտորյաներ կան նաև մե՛ր էթնոգենիկ կայանքում։ Կառուցապատիր ապագան հայ շինարարությամբ։ Իրավիճակը պահանջում է սթափություն, պատասխանատվության գիտակցություն և ազգային նվիրում։ Ներքին ազդակային հավատքով դեպի հոգևորի ձգտման նվաճում՝ ահա հայու կերպի ծիրանագույն ճիլոպը։ Լինենք հայ, մտածենք ազգի մասին»,-հումորային գրառումը՝ «Կույս Կանանց Միավորում» ֆեյսբուքյան էջից ։
Զերծ մնա ինտիմից, հայու գենը, որ ամբարում է պատրաստել քո կերպում, պետք է ծառայի հայ ազգին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet