Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն անհետացել է. նա ոչ խորհրդարան է գալիս, ոչ էլ կուսակիցների զանգերին պատասխանում։
Ըստ ասեկոսեների, Իշխան Զաքարյանն անհետացել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի կյանքից:
Ավելին, ըստ Asekose.am-ին հասած տեղեկությունների, նրանք արդեն երկար ժամանակ միասին չեն ապրում:
Գայանե Սողոմոնյանը շարունակում է ապրել Պաշտպանության նախարարության հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատանը , իսկ Իշխան Զաքարյանը տեղափոխվել է այլ բնակարան:
Մեր աղբյուրը նշում է, որ զույգը ամուսնալուծությունը պաշտոնապես չի ձևակերպել, իսկ թե «ո՞րն է եղել այդ տարիքում ամուսինների բաժանման պատճառը» հարցին` մեր աղբյուրը ակնարկեց, որ «ընտանիքները քանդվելու հիմնական պատճառը հասարակությանը լավ հայտնի է»: