▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում. Վարչապետ

2017-2018թթ. ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։ «Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում», - ասել է վարչապետը։
Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ:
Կրթության ոլորտին վերաբերող այսօրվա հանձնարարականում ներառվել են նաև ՀՀ Նախագահի հանձնարարականները՝ սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը և սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը վերաբերող:

 

Կարդացեք նաև՝ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականները փոխանցեց ԿԳ նախարարությանը

Վարչապետի մյուս երկու հանձնարարականները՝ ստորև՝ տեսանյութով.

Կարդացեք նաև՝ Սոցփաթեթով բուժօգնություն ստացողները այլեւս պոլիկլինկա չեն դիմի

Արմավիրում «կանաչ»-ն ավելի կլինի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին