▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցփաթեթով բուժօգնություն ստացողները այլեւս պոլիկլինկա չեն դիմի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով սոցփաթեթի շահառուների համար պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգը ազատականացվում է։ 

Այժմ պետական ծառայողները դիմելու են ոչ թե պոլիկլինիկա, այլ անմիջապես այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել։

«Պոլիկլինիկա դիմելը դիտարկում ենք որպես ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ: Նոր հաստատված կարգով՝ քաղաքացիները կներկայացնեն միայն անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց հավաստագրի։ Սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար պարտադիր է լինելու նույնականացման քարտի առկայությունը եւ բժշկական ապահովագրությունը։ Այս ծրագիրը փորձնական փուլում է, գործելու է վեց ամիս»,- ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

 

Կարդացեք նաև՝ 

Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականները փոխանցեց ԿԳ նախարությանը

Կառավարության նիստում քննարկված մի քանի այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերով.

Կարդացեք նաև՝ Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում. Վարչապետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին