▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որովհետև մարզպետի համար գոյություն ունի 1 սկզբունք՝ «Աշխատեք, արարեք, ստեղծեք ի շահ և հանուն Աբովյանի բարեկեցության…»

Արդեն տեղեկացրել ենք Տավուշի մարզի անտառներում տիրող խայտառակ ու կործանարար երևույթների մասին

Ընթերցողներից մեկը բաց նամակով է արձագանքել մեր հրապարակումներին. այն ներկայացնում ենք ստորև՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին. 

 

«Հարգելի խմբագրություն, վերջին ամիսներին էլեկտրոնային մի շարք կայքերում նյութեր են հրապարակվում Տավուշի մարզի անտառներում տիրող խայտառակ ու կործանարար երևույթների մասին, երբ բոլոր անտառտնտեսություններում անխնա ոչնչացվում են անտառները:

Հետաքրքիրն այն է, որ բոլոր հրապարակումներից հետո կատարվում են որոշակի ծիծաղելի պարզաբանումներ և ի զարմանք, ոչ մի պատասխանատու չպատժվեց: Որպես Տավուշի մարզի ակտիվ ու սրտացավ բնակիչ ցանկանում եմ Ձեր միջոցով դիմել երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց ու լրատվամիջոցներին: Իզուր մի փորձեք այդ հարցը բարձրաձայնել, միևնույն է ոչ մեկին չեն պատժելու, քանի դեռ այս ամենի վերևում կանգնած է ոչ ավել, ոչ պակաս Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Եվ ինչպես անտառտնտեսության միջին պաշտոնյան է հավաստիացնում թե Սևքարի անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը և թե Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ա. Ադամյանը նույն այդ մարզպետի հովանավորյալ մարդիկ են:

Ինչպես մի առիթով մարզպետն է հայտարարել, անգամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանուկյանը անզոր է այդ 2-ին պատժելու: Պատահական չէ, երբ վերջերս իմ ներկայությամբ կայացած մի խնջույքի ժամանակ մարզպետ Աբովյանը այնքան էր ոգևորվել, որ դիմելով ներկաներին հայտարարեց. «Տեսաք, որ մեր անտառների պատճառով անգամ փոխվեց Հայանտառի տնօրենը, բայց իմ աջ ու ձախ թևերը (նկատի ունենալով Երիցյանին ու Ադամյանին) մնացին ու կմնան իրենց պաշտոնին:

Ի դեպ, Տավուշի անտառները ոչնչացվում են, որ հարստանան մարզպետն ու անտառտնտեսության տնօրենները: Այնպես, որ մի զարմացեք ու մի սպասեք, որևէ փոփոխության, ոչ միայն այդ ոլորտում այլ նաև մարզի մյուս ոլորտներում ևս, քանի դեռ մարզպետ է Աբովյանը, ում համար գոյություն ունի մեկ սկզբունք՝ «Աշխատեք, արարեք, ստեղծեք ի շահ և հանուն Աբովյանի բարեկեցության…»:

Այս նամակով փորձում եմ պատկան մարմիններինմեկ անգամ ևս տեղեկացնել, թե ով է իրականում «անտառների ավերակների հովանավորը…»:

 

Ա. Սահակյան, Իջևան»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին