▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզպետ, տեղյա՞կ եք, տեսե՞լ եք...Հերի՞ք չի փողի համար որտեղ պատահի հող ծախեք

Լիլիթ Աղաջանյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում է Խոսրովի անտառի հրդեհը։ Շատ ցավալի է, որ այն ինչ-ինչ պատճառներով այրվում է, ու կրկնակի ցավալի, որ մարել դեռևս չի հաջողվում։

Նաև ցավալի է, որ Հայաստանում հարազատ հուղարկավորելու այսպես ասած նոր մոդա կա։ Գտնել համապասխան եկեղեցի ու ոչ ավել ոչ պակաս… հենց տարածքում մի մեծ գերեզմանոց կառուցել։ Սանահինի սկանդալը դեռ չմարած՝  Շահեն Հովսեփյան անունով օգտատիրոջ էջում նման լուսանկար կա։ ՇՈՂԱԳԱՎԱՆՔ-ն է, որը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում:

Ըստ տեղեկությունների, վանքը ` 877-866 թթ վաղամեռիկ ամուսնու հիշատակին հիմնել է Գեղարքունիքի իշխանուհի Մարիամը (Հայոց իշխան Աշոտ Բագրատունու դուստրը): Մենք էլ ոչ մի սրբություն չունե՞նք, հա՞… Ինչ անենք, որ վանքը կիսավեր է, ինչ անենք, որ մի մասն է մնացել… բայց խորանի մոտ մեր հարազատին հուղարկավորե՞նք:

Էդ երբվանի՞ց եք մեզ համարում իշխանների կամ թագավորների սերունդներ: Գեղարքունիքի մարզպետ… Ձորագյուղի գյուղապետ… եկեղեցի ու զանազան պատկան մարմիններ… տեղյա՞կ եք, տեսե՞լ եք: Եվ ինչո՞ւ եք թույլ տվել: Հերիք չի փողի համար որտեղ պատահի հող ծախեք»:

Կարդացեք նաև՝ Գյուղապետը՝ Շողագավանքի բակում առկա գերեզմանոցի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին