▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղապետը՝ Շողագավանքի բակում առկա գերեզմանոցի մասին

Ֆեյսբուքում մեծ աղմուկ բարձրացրած՝ Լիլիթ Աղաջանյանի գրառման հետքերով Asekose.am-ը  կապ հաստատեց  Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի գյուղապետ Լյովա Գրիգորյանի հետ:

Վերջինս  նշեց, որ համացանցում տարածված նկարում պատկերված  գերեզմանոցը գյուղի եկեղեցու մոտ է 1962 թվականից և  ընդգծեց, որ խորհրդային տարիներին եկեղեցու բակում թաղումներ կազմակերպվել են նաև այլ համայնքներում:

«Եթե գերեզմանոցը քանդվի գյուղապետի կողմից՝ արդյո՞ք այն չի որակվի որպես վանդալիզմ: Իմ գյուղապետ լինելու տարիներին երբևէ նման դեպք չի եղել, իսկ հինը մենք պարտավոր ենք խնամքով պահելու և ոչ թե քանդելու»,-իր խոսքը եզրափակեց Լյովա Գրիգորյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին