▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե բնապահպանության նախարարին վարչապետը չի ընդունում, ուրեմն պետք է աղե՞տ բերեն մեր երկրի գլխին

«Ախուրյանի ջրամբարը այլևս փաստացի չկա։ Վերջին շրջանի էկոլոգիական աղետները, բնության նկատմամբ թշնամանքը հասունացրել են կտրուկ քայլերի անցնելու անհրաժեշտությունը։ Գործադիր իշխանությունը այս մի քանի օրվա մեջ նորից հաստատեց իր անկարողությունը։ Բոլորս ուշադրություն դարձրեցինք վարչապետի կոստյումի ձևին ու գույնին։ Իսկ վարչապետը, որ Շիրակի մարզում էր, ուշադրություն դարձրե՞ց Ախուրյանի ջրամբարի այդ աղետալի վիճակին։ Եթե ուրիշ բան չասեմ՝ տոննաներով ձուկ սատկեց․ դա տնտեսվարո՞ւմ է, թե՞ անտնտեսվարություն։ Ապրիլից մենք չունենք բնապահպանական տեսչություն։ Երևի դրա համար ով ինչ ուզում՝ անպատիժ անում է։ Համարյա կես տարի է, քննարկում են, թե ինչ կառույց ձևավաորեն․ տեսչությո՞ւն, թե՞ ոստիկանություն։ Մինչև քննարկման ավարտին բնությունից բան չի մնա»,-գրել է Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ այս առիթով ահազանգել էր Անդրանիկ Օհանջանյանը` գրելով «Ջրամբարներն աննախադեպ կերպով դատարկվում են, ահավոր վտանգելով էկոհամակարգը, Ախուրյան ջրամբարում ձկները միլիոննորով սատկում են: Եթե ջրպետկոմի նախագահը մեր վարչապետի սանիկն է, իսկ բնապահպանության նախարարին վարչապետը չի ընդունում, ուրեմն պետք է աղե՞տ բերեն մեր երկրի գլխին...

Այսօր արդեն Ախուրյան ջրմաբարը չկա, հարգելի հայրենակիցներ, 2 օրվա ընթացքում ահռելի ջրի թողքի պատճառով էկոհամակարգին հասցվեց անդառնալի կորուստ:
Հ.Գ.

Լավ պետական կառույցները ավելի կարևոր գործերով են զբաղված, բա էն անգլերենի գերազանց իմացությամբ բնապահպանները ու՞ր են:Էս անգամ չի լինի գործ անեք, հետո գրանտի սպասեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին