▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանցիներին անակնկալ է սպասվում.Ճոյտը խաղաղության կոչով ֆիլմն է տանում այնտեղ

Առևտրային գործընկեր լինելուց բացի,Հայաստանն ավելի ընդգրկուն դերակատարի առաքելություն ունի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Եթե այդ հարաբերություններն արժեքավոր լինեին, հորս կյանքի վերջին օրերին մենք չէինք պահի նրան, այլ դա կաներ նրա կինը. Սոս Ջանիբեկյան

Հայկական հարսանեկան ավանդույթների մուսուլմանական ծագման ու օրալ սեքսի մասին․18+

Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց. Հենրիխ Մխիթարյան



2017-09-14 10:36:36

Hayzinvor.am-ը հարցազրույց ունի «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Փառքը ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում՝ լավ կամ վատ: Կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել այն մարդկանց համար, ովքեր ունեն Ձեր կարիքը:

-Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքը աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ, ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերը իմ հանդեպ: Յուրաքանչյուր մարդու, ով էլ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր է:

-Ունե՞ք չիրականացած երազանքներ:

-Ես միշտ չիրականացած երազանքներ ունեմ, որովհետև հենց երազանքս իրականանում է, նույն պահին ծնվում է մեկ ուրիշը: Ես դրանց նպատակներ եմ կոչում, որովհետև ես պասիվ երազող չեմ, քո երազանքները ինքդ պիտի իրականացնես: Նպատակները մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն են: Եթե նպատակները չլինեն, մենք կանգ կառնենք:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենայուրահատուկ գոլը, ամենասիրելին…

-Անկասկած, դա «կարիճ» ոճով խփած գոլն է 2016թ. դեկտեմբերին: Գեղեցիկ էր, նուրբ, ճշգրիտ:

Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:

-Հիմա ես ֆուտբոլային կուռք չունեմ, բայց եթե Դուք հարցնեիք, թե ո՞վ է եղել իմ ֆուտբոլային կուռքը պատանեկության տարիներին, ես կասեի՝ Զինեդին Զիդանը:

-Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները:

– Ընտանիքիս, ընկերներիս հետ շփումը: Ես շատ ժամանակ եմ խլել նրանցից ու նվիրել ֆուտբոլին: Ավելի ճիշտ՝ ինքս ինձնից եմ խլել: Ու դա մեծ զոհողություն է:

-Դուք պարգևատրվեցիք «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

– Անչափ հպարտանում եմ այդ շքանշանով: Այն, ինչ անում եմ, իմ կյանքն է, իմ առօրյան: Երբեք չեմ մտածել շքանշան ստանալու մասին: Ես անցնում եմ իմ ճանապարհը, և հայրենիքի անունն ու հայ ժողովրդի պատիվը բարձր պահելը իմ պարտականությունն է՝ որպես հայի:

Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո Դուք բարձրացրիք Հայաստանի դրոշը: Ի՞նչ էր Ձեր ասելիքը:

– Ասելիքս այն էր, որ ես հայ եմ ու հպարտանում են դրանով:

-«Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ է սկսել Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը: Ու երեք խաղի ընթացքում Դուք հինգ գոլային փոխանցում եք արել: Մամուլը գրեց, որ այս ռեկորդը չէր կրկնվել ավելի քան 20 տարի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.