Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քավորությամբ Մոսկվայի շքեղ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում», տեղի է ունեցել հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և նրա ընտրյալ Լիլիթի հարսանիքը` հայ և ռուս էլիտայի ներկայացուցիչների և հայտնի երգիչների մասնակցությամբ:
Ռուսական «Kомсомольская правда»-ն փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել նորապսակների ծնողները նմանատիպ շքեղ միջոցառում կազմակերպելու համար: Հարսի զգեստի հեղինակն աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն է, ում զգեստները սկսում են 50 հազար եվրոյից, քանի որ դիզայները յուրաքանչյուր զգեստից միայն մեկ, բացառիկ նմուշ է կարում: Հիշեցնենք, որ վերջինս Instagram-ի իր էջում անդրադարձել էր հարսանիքին` մի քանի լուսանկարներ հրապարակելով և գրառում անելով:
Բավականին մեծ գումար է ծախսվել նաև ծաղկային ձևավորումների վրա, որոնցով զարդարված էին եկեղեցին և հսկայական ռեստորանը: Կազմակերպիչ Եվգենի Մոռոզովի խոսքով` նմանատիպ ձևավորումն արժե մոտ 20 միլիոն ռուբլի:
Բավականաչափ մեծ գումարներ են ծախսվել նաև հաղորդավաների և շոու բիզնեսի ներկայացուցիրների մասնակցության համար: Անդրեյ Մալախովը կորպորատիվ միջոցառումներ վարում է 2 միլիոն, իսկ Քսենիա Սոբչակը 1 միլիոն ռուբլու դիմաց: Էրոս Ռամազոտին ելույթ է ունենում մոտ 3 միլիոն, Նիկոլայ Բասկովը` 6 միլիոն , Ֆիլիպ Կիրկորովը` 10 միլիոն, Ալլա Պուգաչովան` մոտ 25 միլիոն ռուբլու դիմաց, «Լենինգրադ» խումբը` 150. 000 եվրոյի դիմաց:
Նշենք, որ հարսանեկան տորթը կշռում էր մոտ 300 կգ, որը մի քանի հարյուր հազար է արժեցել:
Կարդացեք նաև` Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է. բացառիկ լուսանկարներ, տեսանյութ
Տեսանյութ և լուսանկարներ` Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքից
Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին