▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատության 7 տարի… Սամվել Կարապետյանի դստեր շնորհավորանքը`ամուսնուն

«Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանն Instagram-ի իր էջում ամուսնու  հետ լուսանկար է հրապարակել` շնորհավորելով ամուսնության 7 տարվա կապակցությամբ:

«7 տարի: Դրանցից և ոչ մի օր ես չէի ցանկանա հետ բերել: Ոչ մի օր չէի ցանկանա վերապրել: Ոչ մի օր չէի ցանկանա փոխել: Դու ինձ սովորեցրիր գնահատել պահը մեր «ՀԻՄԱ»-ի մեջ մինչև այն դառնում է հիշողություն: Ես էլ չշփոթվելով սովորեցի հավաքել դրանք իմ «Հիշողության օրագրում»: Եվ եթե մեր սիրավեպն անուն ունենար, ապա միանշանակա կլիներ «Ազատության 7 տարի»: Դրանում ենք տեսնում մեր երջանկության բացարձակ կետը: Ազատություն, որը զերծ է նախապաշարմունքներից`կապված այն բանի հետ, ով պետք է մենք լինենք` ամբողջովին ընդունելով` ովքեր ենք մենք: Սիրում եմ, քո Տաթո»:

Հավելենք, որ Տաթև Կարապետյանի ամուսինը նույնպես աշխատում է «Տաշիր Գրուպ»-ում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին