▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարներ` Լևոն Արոնյանի հարսանեկան արարողությունից

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյաննիու շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ  Արիաննա Կաոլիի հարսանիքն է: Պսակադրության արարողությունն անցկացվում է Սաղմոսավանքում: Համացանցում հայտնվել են լուսանկարներ` հարսանեկան արարողությունից: 

Հիշեցնենք, որ հարսանեկան արարողության միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, հարսանիքի կնքահայրը Սերժ Սարգսյանն է: 

Հավելենք, որ «Ճամփորդ» շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակԱրիաննան պատմել է,որ հարսանիքի ժամանակ անպայման ուզունդարա է պարելու: «Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ: Եվ հայկական բանաստեղություն ասմունքելով ու պար պարելով ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն ինձ համար էլ»,- նշել է Արիաննան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին