▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով զարմացրել է ռուսական «Я могу» շոուի հանդիսատեսին

 

Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով զարմացրել է ռուսական «Я могу» շոուի հանդիսատեսին։ Լեյլան պատմել է, որ ինքը ծնվել է հայկական ընտանիքում, որը միշտ փորձել է հեռու պահել նրան սպորտից։

«Ծնողներս միշտ դաստիրակում էին ինձ հայ, տնարար աղջկա նման, բայց ես ձգտել եմ սպորտով զբաղվել։ Դպրոցական տարիներին ես թմբլիկ էի և միշտ երազում էր սիրուն կազմվածք ունենալ»,– պատմել է Լեյլան։ 

Նրա խոսքով` կարելի է զբաղվել սպորտաձևերով` միաժամանակ պահպանելով կանացիությունը։

Նա ռեկորդ է սահմանել` բարձրացնելով լծակ, որի վրա 8 երեխաներ էին նստած` մոտ 300 կգ ընդհանուր քաշով։ 

Հիշեցնենք, որ շոուին մասնակցում էր ևս մեկ հայուհի` Յուլյա Մանուչարյանը, ով գրում է 2 ձեռքերով միաժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին