▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենը շատ ավելի լուրջ ու սարսափելի է. Արմեն Ջիգարխանյանը կնոջ պատճառով կդիմի Պուտինին

Դերասան Արմեն Ջիգարխանյանը վստահ է, որ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շուտով կփախչի Ռուսաստանից: Այս մասին դերասան ասել է «Московскому комсомолец» թերթին տված հարցազրույցի ժամանակ:

«Նա ինքն է ամեն ինչ իր անունով գրել: Նա կփախչի Ուկրաինա, չէ որ նա Կիևից է: Այս ամենը շատ ավելի լուրջ ու սարսափելի է, քան կարելի է պատկերացնել»,- ասել է դերասանը:

Վերջինիս խոսքով` կինը, ով իր թատրոնի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում ներկա պահին, նույնիսկ հրամայել է իրեն ներս չթողնել:

Ջիգարխանյանն ասել  է նաև, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինքը հանդիպելու է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, ում ինքը դիմել է խնդրանքով` օգնել իրեն հեռացնել կնոջը թատրոնի տնօրենի պաշտոնից:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հայտարարել է նաև, որ եթե քաղաքապետը չկարողանա օգնել իրեն, ինքն անձամբ կդիմի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Կարդացեք նաև` Ես 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ. ո՞ւր եմ հասել. Արմեն Ջիգարխանյանի կինը նրան անօթևան է թողնում

Նա գող է, այլ ոչ թե մարդ. Արմեն Ջիգարխանյանը պատմել է ողջ ճշմարտությունը կնոջ հետ կոնֆլիկտի մասին

 

 


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին