▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ընդհանրապես այդ արջերը չեն հետաքրքրել, մենք պարզապես գնացել էինք հաց ուտելու. Նարբե Պողոսյան

«Այդ օրն իմ տղան վատառողջ էր, մենք պարզապես գնացել էինք հաց ուտելու, բացի դրանից, այդտեղ  բոլորն են գնում հաց ուտելու: Մոտեցան և հարցրին` արդյո՞ք  կարելի է Ձեզ նկարել, որպեսզի ցույց տանք, թե Հայաստանում կյանքն ինչ հաճելի է, որ մարդիկ բնության գրկում հաց են ուտում: Նման տեքստերով դիմեցին մեզ: Մենք դեմ չէինք, նկարեցին, իսկ կողքի սեղանի մարդիկ հրաժարվեցին նկարվելուց, շատ վատ արձագանքեցին»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Նարբե Պողոսյանը` անդրադառնալով  բրիտանական հայտնի պարբերականի` Daily Mail-ի հրապարակմանը, որոնցում դերասանը կնոջ` Աստղիկ Ալավերդյանի և որդու հետ ճաշում էր այն ռեստորանում, որտեղ արջերը գտնվում են վանդակներում` անմխիթար վիճակում:

Նարբեի խոսքով` իրենք չեն իմացել, թե ովքեր են իրենց նկարողները.

«Ես չեմ իմացել, թե նրանք որտեղից են, նրանք չեն ասել, թե որտեղից են: Չեմ ուզում ասել, թե ում մասին է խոսքը, դեռ դրան չեմ անդրադառնա, որովհետև բանակցությունների մեջ ենք, որպեսզի այդ նյութը հանվի հրապարակումից`առավոտվանից ինձ անիմաստ տեղը նմանատիպ պատմության մեջ գցելու համար: Ես ուզում եմ` նա պարզաբանում տա, հետո ես անուններ կտամ, եթե պետք լինի»:

Մեր զրուցակցի խոսքով` այս ամենը նման հնչեղություն չէր ստանա, եթե հայտնի մարդկանց անուններ չշոշափվեին:  

«Այսօր առավոտվանից զանգեր եմ ստանում, բայց ես ընդհանրապես տեղյակ չէի այս նյութից: Եթե սովորական մարդու նկար դնեին, միգուցե ոչինչ էլ չլիներ: Հիմարություն են գրել: Ինձ խաբել են, ես ինչ կապ ունեմ այն բանի հետ, թե արջը վանդակում է, թե ` ոչ: Ես գնացել մե ընդամենը հաց ուտելու, նրանք ցանկացել են նկարել մեզ, մենք էլ համաձայնվել ենք: Ինձ ընդհանրապես այդ արջերը չեն հետաքրքրել: Ինձ համար դա խայտառակություն չէ, քանի որ ես ոչինչ չեմ արել»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Նարբե Պողոսյանը:  

 

Հեղինակ` Ա Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին