▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մանկապարտեզի տարածքում կրակոցներ հնչեցին, պատանդ պահվող 3-ամյա երեխան ազատ արձակվեց

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող 3-ամյա երեխան ազատ արձակվեց:


«Ազատություն»
ռ/կ-ի հաղորդմամբ՝ րոպեներ առաջ տարածքում կրակոցներ հնչեցին, որից հետո երեխան ազատ արձակվեց:

Երեխան հանձնվել է ընտանիքի անդամներին, որից հետո ընտանիքը հեռացել է դեպքի վայրից:

Տարածքից դուրս եկած բժիշկները լրագրողների հետ զրույցում նշել են, որ  երկու վիրավոր կա: Նրանք վնասվածքներ են ստացել պարանոցի ու ձեռքի շրջանում: 

Դեռևս հայտնի չէ` մանկապարտեզից դուրս է բերվե՞լ արդյոք պատանդառու տղամարդը:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ հայտնեց, որ  որ տղամարդը փորձել է դիմել ինքնավնասման, ոստիկանները կանխել են.

«Այդ անձը փորձել է ինքնավնասում կատարել, որը կանխվել է ոստիկանների կողմից: Վնասազերծման համար մենք ընդամենը օգտագործել ենք հատուկ միջոցՙ  երեխային ոչինչ չի եղել»,- ասել է ոստիկանապետի առաջին տեղակալը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին