▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրվականների տունը Մոսկովյան 22-ում

Երևի շատերը տեսած կլինեն Երևանի փոքր Կենտրոնի Մոսկովյան 22 հասցեում գտնվող ռուսական կլասիցիստական ոճի գեղեցիկ, բայց մինևնույն ժամանակ առեղծվածային շենքը, որն այսօր լքված է։ 
Հետաքրքիր է, որ շենքի մասին տեղեկություններ գրեթե չկան։ Չկան չափագրական տվյալներ ո՛չ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության ու մշակույթի պահպանության գործակալության Երևան տարածքային բաժնում, ո՛չ էլ Գիտությունների ազգային ակադեմիայի արխիվներում։
Մեզ հաջողվեց պարզել, որ շենքը կառուցվել է 1930-ականների սկզբին ազգությամբ ռուս կին ճարտարապետի նախագծով։ 1930-1953 թվականներին շենքը եղել է գաղնտի նշանակության քիմիական գիտահետազոտական ինստիտուտ։ Ստալինի մահից հետո շենքի ստորգետնյա լաբորատորիաներից մեկում պայթյուն է տեղի ունենում։ Վտանագավոր ռադիոակտիվ նյութերից ու թունաքիմիկատներից խուսափելու համար՝ շենքի ստորգետնյա կացարանները բետոնապատվում ու փակվում են։
Շենքի մասին հետաքրքրվեցինք տեղի բնակիչներից։ Բնակիչները այնպիսի ապշեցնող պատմություններ պատմեցին, որոնք լավագույնս կարող էին ներառվել Էդգար Ալան Պոյի պատմվածքներում։  Մի տարեց բնակիչ մեր ուշադրությունը հրավիրեց շենքի բակում գտնվող մի քանի հաստաբուն ծառի, որոնք չորացել էին։ Ըստ նրա խոսքերի՝ ծառերի չորացման պատճառ կարող են լինել շենքում գտնվող վտանգավոր ռադիոակտիվ նյութերը։
1965-ից շենքը անցնում է ԽՍՀՄ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտին։ 1981 թվականին Քիմիական ինստուտի համար կառուցվում է նոր շենք և վերջիններստեղափոխվում են։
Այս առիթով բնակիչներից մեկը մի ուշագրավ դեպք պատմեց, որին ականատես է եղել հենց ինքը։ Տեղափոխության ընթացում հարկավոր էր շենքի վերին հարկից միջին չափի մի արկղ իջեցնել։ Սակայն օգտագործվող ճոպաններն ու փայտերը ի զորու չեղան իջեցնելու այն և ստիպված ներգրավվեց հատուկ տեխնիկա։ Թե ի՞նչ արկղ էր և ինչու՞ էր այդքան ծանր, բնակիչը չկարողացավ ոչինչ ասել, միայն եզրակացրեց, որ հնարավոր է՝ ինչ-որ «վտանգավոր» նյութ լիներ մեջը։
1995 թվականի Հայաստանի Հանրապետության օտարման հրամանագրով տարածքը հանձնվեց Հունաստանին, որն այդ ժամանակ Հայաստանում չուներ սեփական դեսապանատան շենք և վարձում էր իր դեսապանատան տարածքը։ Ըստ տեղեկությունների՝ շենքն մինչ օրս պատկանում է Հունաստանին։ Բայց ինչպես տեսնում ենք, շինությունը չի շահագործվում, պատճառն էլ, ամենայն հավանականությամբ, կարող է լինել ստորգետնյա խցերում գտնվող ռադիոակտիվ նյութերի սպառնալիքը։
Այն, որ շենքը վթարային է ու շուտափույթ վերանորոգման կարիք ունի, տեսանելի է անգամ անզեն աչքով: Սակայն ի՞նչն է խանգարում շենքի սեփականատերերին մերթընդմերթ արտաքին մաքրման աշխատանքներ իրականացնել, դժվար է ասել։ Կարող ենք փաստել միայն, որ ուրվականների կացարան հիշեցնող այս շենքի այսօրվա վիճակը նախ և առաջ մեր իշխանությունների բացթողումների հետևանքն է։
Հովհաննես Եսայան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին