▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլի Սարգսյանը չի անցել «Միսս Աշխարհ 2017» մրցույթի եզրափակիչ

Նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Լիլի Սարգսյանը չի անցել եզրափակիչ փուլ: Նախքան եզրափակիչ փուլ հասնելը, իրականացվել է մրցութային ևս մի քանի փուլ, որոնք Լիլին չի հաղթահարել:Մրցույթի կանոնների համաձայն՝ մինչ մրցանակաբաշխությունը, աղջիկները պետք է տարբեր մրցույթների մասնակցեն եւ նրանցից միայն 40-ն իրավունք կստանան անցնել եզրափակիչ փուլ:

Նշենք, որ Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցեց  «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին:  Այս տիտղոսի համար պայքարում էր  119 գեղեցկուհի:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին