▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքս միշտ շտապում եմ...Հովհաննես Մանուկյանն ամփոփում է

Մոտենում է տարեմուտը: Ամանորյա եռուզեռի մեջ առօրյա հոգսերը ոգևորված խեղդող մեր քաղաքացիները կյանքի փիլիսոփայության մասին մտորումնները կարծես մոռացության են տվել:

Asekose.am-ի 2017 թվականն ամփոփող բլից հարցերին է պատասխանում արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն»  կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը:

- Պարոն Մանուկյան, ինչու՞ ենք շտապում և ու՞ր:

-Հետաքրքիր է, որ չհասցնելու խնդիր կարծես թե չկա, կա հետ մնալու մտավախություն: Ուր շտապելը ոչ միշտ է հասկանալի, նրանք են հաջողում, ովքեր մյուսներից հստակ գիտեն ոչ միայն հասցեն, այլև տեղ հասցնող ամենակարճ ուղին: Ինքս միշտ շտապում եմ։ Դադարը փիլիսոփայական խոհերի պահին է լինում, երբ հասկանում ես, որ ունայնություն է ամենը։

-Ի՞նչը չի հերիքում հայ ժողովրդին և արդյո՞ք 2017-ը ինքնաբավ տարի էր ընդհանրապես:

-Մեր ժողովրդին ապագայի հանդեպ հավատը չի հերիքում, փորձված լավատեսության ուշացած պատասխանը խանգարում է նորից սկսելուն: 2017-ը սովորական տարի էր, գուցե ինքնաբավության տարրեր էլ կային, առավել կարևոր է ինքնախաբեության բացակայությունը: Չէի ցանկանա որ 2018-ը նման լինի անցնող տարուն։

-Ի՞նչը կհիշվի և ի՞նչն արագ կմոռացվի 2017-ից:

-Կհիշվեն միայն այն պահերը, երբ ջանքերդ ինչ որ մեկին երջանկացրել կամ դրական ապրում են պարգևել։ Մնացածը հեշտ մոռացվող է:

-2017-ին ստացած ամանորյա բազմաթիվ բացիկներից, մաղթանքներից ու կենացներից քանի՞սն իրականացան:

-Նվիրումով վառած մոմերի ուժին ոչ մի բացիկ ու կենաց չի հասնի: Մնացածը պարտադիր և սպասված արարողակարգ է:

-Եթե իմանայիք Ձեր հենց այս մաղթանքը իրականություն կդառնա…

-Մաղթանքը ցանկություն է, ցանկությունն այդ ուղղությամբ տարվող աշխատանք։ Մաղթում եմ համայն հայությանը խաղաղություն և առանց կորուստների տարի, Սեր բոլորի սրտերում, առանց որի կյանքն ունայն է, և թող բոլորի ընտանիքներում գոնե մեկ նշանակալի ու պայծառ փոփոխություն լինի 2018-ին…

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին