Համացանցում հայտնվել են Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի կադրերը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ հանդիսացած «BMW X6»-ի վարորդը՝ Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանը, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Ավտովթարի հետեւանքով ՃՈ ոստիկանության տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր, ՃՈ մեկ այլ ծառայող՝ Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում. նա գտնվում էր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ էլ մահացել է վթարից ժամեր անց :
Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում: