Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցը զայրույթով, զզվանքով ու զարմանքով է արձագանքել «Լավ երեկոյի» Արուսիկ Տիգրանյանի մարտի 8-յան ռեպորտաժին ՝ կանանց գաղութից:
Հաղորդավար Արա Ղազարյանն այս առիթով գրել է.
«Լրագրողական էթիկա… Դա կամ կա կամ էլ ակտիվ բացակայում ա: Մեր օրերում «ղժժալը» մոդայիկ ա: Սոցիալական մեդիայում, օնլայնում բավական ա նման մեկ վիդեո դնեն ու միլիոնավոր դիտումներն ապահովված են: Բայց հեռուստատեսությունն ըստ իս ուրիշ հարթակ ա: Այն ինչ թույլատրելի ա բակային ճամբարում, բեմ չեն բարձրացնում, այն ինչ նկարում են մուտքերի պատերին, թանգարանում չեն ցուցադրում: Կանաց քրեակատարողական հիմնարկում արված «ծիծաղալու» ռեպորտաժն իմ կարծիքով վիրավորական էր: Ավելի տարօրինակ ու վիրավորական էր, երբ «կնամեծար» և «մեր քուրերի թասիբին կայնող» հազարավոր տղերք անխնա լայքում ու տարածում էին տեսանյութը: Եթե նպատակ կար «ղժալ» հայ կնոջ վրա միգուցե ցանկացած պետական հիմնարկ գնայիք ու այնտեղ փնտրեիք ծաղրուծանակի արժանի սուբյեկտներ: Թե՞ «դուխի» կրիզիս կա… Նման տեմպերով շարժվելու դեպքում առջևում կլինեն ռեպորտաժներ հոգեբուժարաններից, ծերանոցներից, մանկատներից… Մեռելոցի առթիվ աղջնակը կայցելի գերեզմանոց… Ու «ղժալու» անսպառ թեմաներ ու դեմքեր կգտնի… Народ требует хлеба и зрелищ!
Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում ա, Շոու մաստ գոու օն…» :
«Ցանկանում եմ բոլորիդ, որ իրանց տեղը լինեք ու մի լավ տժժաք։ Ուղղակի ամոթ է, չի կարելի ամեն թեմայով ցինիկություն անել»,-գրել է Աշոտ Գալշոյանը։
«էկեք մյուս հաղորդումը Խարբերդի մանկատանը արեք,ավելի հեշտ կլինի ծիծաղալն ու ձեռք առնելը,իհարկե հասկանում եմ,որ հումորա,բայց ամեն ինչ իրա տեղն ունի ,փողոցում պատահական մարդկանց հետ կատակելն ուրիշա,բայց կոնկրետ վայր գնալ և ծիծաղալ Ձեր տված հարց ու պատասխանի վրա արդեն չի նայվում»,-այսպես է արձագանքել Շուշանե Առաքելյանը:
«Բացարձակ անընդունելի է ու անմակարդակություն է գնալ քրեակատարողական հիմնարկ ու անել նման ռեպորտաժ։ Ու ավելի ծիծաղելի իրավիճակում դուք եք, որ չեք տարբերում որտեղ կարելի է անել սարկազմ պարունակող հումորը (հիմնականում դա է) ու ձեռառնոցին: Եթե նրանք նման հիմնարկում են հայտնվել , դա դեռ բավարար չէ` ձեզ իրավունք վերապահելու ծիծաղել նրանց վրա ու դիտելիություն ապահովել, «վայ Արուս ջան յադ ես, կյանք ես» հաճոյախոսություններին արժանանալ։ Հաջորդը մանկատու՞ն հունիսի 1-ին...»,-գրել է օգտատերերից մեկը:
«ՀՀ արդարադատության նախարարություն, Դուք տեղյա՞կ եք եղել, թե ինչ նպատակով է պատրաստվել այս ռեպորտաժը: Արդյոք նախապես կալանավոր կանանց բացատրե՞լ եք այցի նպատակը և որ իրենք համայն հայության համար պետք է ծաղրուծանակի առարկա դառնային: Երբ պրոֆեսիոնալ լրագրող է ցանկանում մուտք գործել որևէ ՔԿՀ, գրեթե երբեք թույլ չեք տալիս, իսկ մարդկանց ծաղրող ու ստորացնող հաղորդում պատրաստելու համար թույլ եք տվել այս նկարահանումը: Կարծում եմ, նման պայմաններում համապատասխան գերատեսչության պատասխանատուի հրաժարականի հարցը պիտի քննարկի նախարարը»,-գրել է լրագրող Արման Ղարիբյանը:
«Ինքը լրագրող է՞, ժուռնալի՞ստ... ոլորտը սպանվում է»,-գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Տգիտություն է նեղության մեջ գտնվող մարդկանց ծաղրելը от Asekose TV на Rutube.