▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են դարձել վթարի ենթարկված Երևան-Մոսկվա ավտոբուսի տուժած ուղևորների նախնական տվյալները

Հայտնի են դարձել Վորոնեժի մոտ վթարի ենթարկված Երեւան-Մոսկվա ավտոբուսի տուժած ուղեւորների առաջին տվյալները։ 10 մարդ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։ Նախնական տվյալներով՝ տուժածներն են՝

Դավիթ Սարդարյան

Դավիթ Վերմիշյան

Տիգրան Բաբախանյան

Եղանիա Համբարձումյան

Թադեւոսյան Ա. (անունը ճշտվում է)

Աղանյան Վ. (անունը ճշտվում է)

Գեւորգյան Վ. (անունը ճշտվում է)

Մուրադյան Ա. (անունը ճշտվում է)

Հայրապետյան Ա. (անունը ճշտվում է)

Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով 8:40-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երեւան-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւոր եւ 2 վարորդ)։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին