▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գեղեցկուհին արժանացավ հեղինակավոր տիտղոսների, իսկ հայ պրոդյուսերի թուրք մասնակիցը հայտնվեց լավագույնների շարքում

 

 

 

 

 

 

 

 

 

Մարտի 15-ից 27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացել է «Miss Supermodel Worldwide» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող 23-ամյա Անաստասիա Վիվտաշը վերադարձել է «People’s choice award»  և «Miss internet popular» տիտղոսներով։  Asekose.am-ը զրուցել է Անաստասիայի և Miss Supermodel Worldwide» միջազգային գեղեցկության մրցույթի ազգային տնօրեն, «Miss Armenia Cosmopolitan World 2017», ֆոտոմոդել Յանա Գրիգորյանի հետ` մրցույթի արդյունքների, Հնդկաստանից ստացած տպավորությունների, մրցույթի ետնաբեմի մասին և ոչ միայն:

«Հետաքրքիր ու անմոռանալի օրեր ունեցա: Չնայած շատ դժվարություններին` այդ հոգնածությունը շատ հաճելի էր: 2 մրցանակներն էլ ինձ համար շատ կարևոր էին, ուրախ եմ, որ այդքան աղջիկների մեջ նկատվեցի»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Անաստասիան:

Յանայի խոսքով` «People’s choice award» մրցանակը յուրահատուկ նշանակություն ունի. «Շատ կարևոր մրցանակ էր, քանի որ այն տրվեց մեծ ճանաչում ունեցող կայքի` Missosology-ի կողմից (հիմնադիր Pawee Ventura-ի կողմից), որը լուսաբանում է ռեյթինգային գեղեցկության մրցույթները, ինչպիսիք են «Միսս Տիեզերքն» ու «Միսս Աշխարհը»:

Չնայած այն փաստին, որ Անաստասիան չի հայտնվել լավագույնների շարքում, այնուամենայնիվ, գեղեցկուհին մրցույթին իր մասնակցությունը հաջող է համարում:

«Մրցույթն ինձ առաջին հերթին մեծ փորձ է տվել, նոր ծանոթություններ, հետաքրքիր աշխատանքային առաջարկներ եմ ստացել, որոնց մասին դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Շատ եմ շփվել Բելառուսի, Ռուսաստանի, Շրի Լանկայի, Հնդկաստանի ներկայացուցիչների հետ։ Նրանց պատմել եմ Հայաստանի և մեր մշակույթի մասին, նրանք ասում էին, որ մեծ ցանկություն ունեն գալ Հայաստան: Մենք անդադար աշխատում էինք, քնելու համար ընդամենը երեք ժամ ունեինք։ Մրցակցության զգացողություն չկար, ջերմ հարաբերությունների մեջ էինք», – նշեց Անաստասիա Վիվտաշը։

Յանայի խոսքով` իրենք Հնդկաստանից վերադարձել են միայն դրական զգացողություններով` ամբողջ ընթացքում վայելելով հնդիկների հյուրընկալությունը:

«Չնայած դժվարություններին և լարված աշխատանքին` այնուամենայնիվ, մենք չէինք ցանկանում վերադառնալ Հնդկաստանից, բազմաթիվ դրական զգացողություններ ստացանք: Չնայած համատարած աղքատությանը` մարդիկ այնտեղ բարի են ու ժպտերես, ունեն դրական էներգիա: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել   մրցույթի կազմակերպիչ Rubaru Group-ի հիմնադիր Sandeep Kumar-ին, ով կարողացել էր ամեն ինչ շատ լավ կազմակերպել, Հնդկաստանի դեսպան Yogeshwar Sangwan-ին և լուսանկարիչ Nadim Ahmed-ին», – Asekose.am-ի հետ զրույցում ասաց Յանան։

Image may contain: 7 people, people smiling, people standing and wedding

Լավագույն 20 մասնակիցների մեջ, ցավոք, Անաստասիան չի հայտնվել, սակայն անցել է Յանայի մյուս մասնակիցը` Թուրքիան ներկայացնող գեղեցկուհին:

«Աղջիկն ազգությամբ թուրք է, սակայն բնակվում է Լոս Անջելեսում: Ես նրան ընտրեցի մրցույթից մի քանի օր առաջ: Նա  արժանացել է «Miss Charity Queen» մրցանակին»,- պատմեց Յանան:

Այն հարցին` արդյո՞ք ազգությամբ թուրք մասնակցի հետ որևէ հակասություն չի եղել, և արդյո՞ք ընտրելով նրան` ինքը չի վախեցել քննադատություններից, Յանան նշեց.

«Կարծում եմ` բավական համարձակ քայլ էր իմ կողմից. համաշխարհային գեղեցկության մրցույթներում դա հաշվի չեն առնում: Աղջիկ կար նաև Ադրբեջանից, սակայն բոլորը շատ ընկերական ու ջերմ հարաբերությունների մեջ էին:Չեմ վախենում քննադատվելուց, որ նրան եմ ընտրել»:

Նշենք, որ Յանա Գրիգորյանը «Miss Supermodel Worldwide»  գեղեցկության միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էր գտնվում այնպիսի հեղինակավոր մարդկանց հետ, ինչպիսիք են՝ Zamir Huseynov (World Beauty Congress-ի նախագահ), Rafic Abou Zeide (Mr Arab World), Mila Manuel (Face of Beauty International մրցույթի հիմնադիր), Aleksandr Rojkov:

Մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող Ալեքսանդրա Լյաշկովան, ով թե' Անաստասիայի, թե' Յանայի կարծիքով` միանշանակ արժանի էր հաղթանակի:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին 43 երկրի ներկայացուցիչներ:

Image may contain: 8 people, people smiling, people sitting

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին