▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Kavat. Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել

Աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել, որը կոչվում է Kavat: Այդ մասին նա պատմել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասում: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ:

Նկարահանումներն իրականացվել են 2017-ին Թանկյանի տանը Մալիբուի լեռներում:

Ֆիլմի երկրորդ մասում երաժիշտը պատմում է, որ սուրճ շատ է սիրում, որ այն տարիներ շարունակ միահյուսված է  ստեղծագործելու հետ: Սուրճի հանդեպ մեծ սերն էլ դրդել է Թանկյանին սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել` ներկայացնելով  հայկական սուրճն ամբողջ աշխարհին:

Ֆիլմում նա ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին:

Ֆիլմից մի հատված Թանկյանը տեղադրել է Instagram-ի իր էջում, որին կից գրել է. «Ես չգիտեմ ինչպես դուք, ընկերներ, բայց ես պատրաստ եմ իմ երկրորդ գավաթ սուրճի համար և դեռ կեսօր չէ: Այս գրառումով ես ուրախ եմ տեղեկացնել, որ իմ որոշ ընկերների հետ պատրաստել եմ հայկական սուրճ՝ ժամանակակից ձևով, և ես ուրախ եմ ձեզ ցուցադրել այս կարճ տեսանյութը՝ պատճառների մասին, թե ինչու»:

Հիշեցնենք, որ 2017-ի ավարտին Թանկյանը ռուսական «Էքսպերտ» պարբերականին պատմել էր, որ ուզում է սուրճի հայկական բրենդ ստեղծել:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին