▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տեսանյութ և մանրամասներ` Փաշինյան-Պուտին հանդիպումից

 

Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը քննարկման ենթակա չէ։ Այս հարցով կա կոնսենսուս եւ ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ հարաբերությունների կարեւորությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում։

Նա նշել է, որ մտադիր է նոր ազդակ հաղորդել երկու երկրների համագործակցությանը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում՝ շեշտելով նաեւ համագործակցության կարեւորությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաեւ այլ ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում։

Փաշինյանը բարձր է գնահատել Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի ժամանակ՝ ընդգծելով, որ այն շատ «կառուցողական» դիրքորոշում էր։ Նա եւս մեկ անգամ շնորհավորել է Պուտինին անցած տոների առիթով, նշելով, որ շատ տպավորված է ռազմական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի առաջընթացով, որը կարելի էր տեսնել մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ։

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից: «Սա վերաբերում է ե՛ւ տնտեսական համագործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին»:

«Հույս ունեմ, որ հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթաց, որքան եղել է մինչեւ հիմա, այդ թվում՝ միջազգային համագործակցության մասով: Մասնավորապես՝ ՄԱԿ-ում, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես միմյանց աջակցել են, ինչպես նաեւ  տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդանի, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Կարդացեք նաև` Տեսանյութ Փաշինյան-Պուտին հանդիպումից. սկսել է նրանց տետ ա տետ բանակցությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին