▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև 40 կգ քաշի անկում. դիետոլոգ Գայանե Շահխատունին մանրամասներ է պատմում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի զրուցակիցը E.C.O գրուպի հիմնադիր, դիետոլոգ Գայանե Շահխատունին է։

Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնադրվել E.C.O. գրուպը։

Որպես սննդաբան աշխատում եմ արդեն 15 տարի: Այդ ընթացքում մշակել եմ բալանսավորված սննդի ծրագրեր, հաճախորդի քաշի նվազեցման անհատական հաշվարկ եմ կատարել: 1.5 տարի առաջ ինձ մոտ մի միտք առաջացավ, որ այս ամենը կարելի է դարձնել ավելի հեշտ և պրակտիկ` այդ ամենը համակարգելով և արդեն իսկ պատրաստված ձևով ուղարկելով հաճախորդին: Եվ հենց այսպես հիմնվեց E.C.O. գրուպը։

Տարիներ շարունակ աշխատելով շատ մարդկանց հետ և օգնելով նրանց հասնել իրենց երանելի արդյունքին՝ ո՞րն է եղել Ձեր լավագույն ցուցանիշը։

Թող անհամեստ չթվա, բայց իմ աշխատանքային գործունեությունը միշտ էլ եղել է արդյունավետ: Ամենաքիչը 80% կարելի է գնահատել արդյունավետությունը: Բազմիցս են գրանցվում մինչև 40կգ քաշի անկում E.C.O. գրուպի առաջարկած սննդակարգի շնորհիվ:

Գաղտնիք չէ, որ շուկայում E.C.O. գրուպի կողքին այսօր կան շատ անուններ։ Հետաքրքիր է՝ինչո՞վ եք դուք տարբերվում, և ո՞րն է Ձեր հաջողության գրավականը։

Այո, շուկայում կան շատ կազմակերպություններ, որոնք զբաղվում են  քաշի նվազեցմամբ և սննդի բալանսավորումով:Անկեղծ ասած` չեմ ուսումնասիրել շուկան, քանի որ միշտ ունեմ իմ հիմնական թիրախային հաճախորդները: Ինչպես հաճախորդներն են նշում` մեզ մոտ կա խիստ անհատական մոտեցում, դե իսկ իմ հաջողության գրավականը աշխատանքիս նկատմամբ ունեցած իմ մեծ սերն է:Երբ ես հաճախորդին ընդունում եմ, այդ իսկ պահից նա դառնում է ինձ համար կարևոր մարդ, և նրա արդյունքն ինձ համար դառնում է գերխնդիր: Ես շարունակում եմ աշխատանքս, երբեք գործս չեմ թողնում կիսատ և ինչպես միշտ հասնում իմ կանխատեսելի արդյունքին:

Հետաքրքիր է, որպես դիետոլոգ՝ի՞նչ կարծիք ունեք հայաստանյան սնունդի, մարդկանց գիրացման պատճառների մասին և արդյո՞ք կարծում եք, որ տարիներ հետո մարդկանց համար էկոլոգիապես մաքուր սնվելը կդառնա առօրյայի մի մասը։  

Անկեղծ ասած`ստատիկ տվյալներով մեր երկիրը բավականին առաջադեմ է բիոլոգիապես մաքուր և համակարգված սնունդ նախընտրողների մեջ: Ասեմ, որ մեր երկրում այս ժամանակաշրջանում ի տարբերություն այլ երկրների` ավելի հեշտ է գտնել որակյալ և մատչելի բիո սնունդ: Այո, ես կարծում եմ և հույս ունեմ, որ 100 տարի հետո սա կդառնա առօրյայի պահանջ  բոլորի համար:

Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել, սակայն դա նրանց մոտ որևէ կերպ չի ստացվում։ 

Այո, դա իմ ամենացավոտ հարցն է, որովհետև նիհարել ցանկացողները շատ են, սակայն, ցավոք, քչերը գիտեն, որ նիհարել պետք է զգույշ և մասնագետի հետ, քանի որ մեծ վտանգ կա սխալ սահմանափակումներից հետո լուրջ պաթոլոգիայի առջև կանգնելու, որոնք են երկաթի և կալցիի դիֆիցիտը, աղեստամոքսային համակարգի խախտումները,երիկամի քարերը, ստամոքսի իջեցումը, անորեքսիան և շատ ու շատ այլ հիվանդություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին