▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է գեներալ-մայոր Արտակ Դավթյանը. ԳՇ նոր պետի անցած ուղին

 

 

 

 

Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ վարչապետի հրամանով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նոր պետ:

 

Արտակ Դավթյանը ծնվել է 1970 թվականին՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

Դավթյանն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։

1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է  Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի եւ Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։

1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 30-ը– Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

 

 

Պարգևներ և կոչումներ

Գեներալ-մայոր (2010):

«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):

 Արիության մեդալ: 

ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։

ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։

Ամուսնացած է, ունի 3 որդի։

 

Image result for հհ պն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին