ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Այս մասին իր ֆեյբուքյան էջում քիչ առաջ գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Մայիսի 24
Երևան
ՆՀ-331-Ա
Հիշեցնենք, որ այսօր Մովսես Հակոբյանը ազատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնից` նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ