ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը միասին ընթրել են երևանյան ռեստորաններից մեկում, որից հետո նախագահը որոշ մանրամասներ է պատմել իրենց զրույցից։
«Քննարկում էինք, որ Հայաստանում հիանալի ուտելիք կա և երբ ենք Արարատը հետ բերելու»,- ժպտալով ասել է Սարգսյանը։
«Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար և բարերար), Րաֆֆի Մանուկյանի (Գլենդելի նախկին քաղաքապետ) բարեկամը։ Նա այստեղ է եկել երեխաների համար բարեգործական ծրագրերով»,- ասել է Արմեն Սարգսյանը ու հավելել, որ աշխարհահռչակ երգիչը հավանաբար մյուս տարի համերգով կգա Հայաստան։
Բրիտանացի երգիչը Հայաստան է ժամանել մայիսի 26-ին։ Նա Հայաստան է եկել ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի շրջանակում:
Լսողական սարքեր արտադրող այս ընկերությունը մայիսի 27-ին, միջոցառում է կազմակերպելու, որին մասնակցելու է նաև հանրահայտ երգիչը։
Տեսանյութը՝ Սպուտնիկ Արմենիայի