NEWS.am-ի տեսանյութում. Երեւան է ժամանել էլթոն Ջոնը։ Հանրահայտ երաժիշտը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Հայտնի արտիստը Երեւան է եկել լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգիչն ընկերական հարաբերություններ ունի բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ ամեն տարի «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո Էլթոն Ջոնը կազմակերպում է իր ավանդական դարձած խնջույքը, որին ներկա գտնվելը մեծ պատիվ է համարվում նույնիսկ ամենահայտնի աստղերի համար:
Էլթոն Ջոնը այդ երեկույթին անցած տարի ցուցադրել էր Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը: