▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կարող եմ Ձեր փոփոխությունների ցունամիի մաս դառնալ. Էլթոն Ջոնը՝ հայաստանյան վերջին իրադարձությունների մասին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան Հայաստան է ժամանել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը, որ ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում, նրա անունը կրող հիմնադրամը պայքարում է ՁԻԱՀ-ի տարածման դեմ։

 

 

 

 

 

 

 

 

 

71-ամյա լեգենդար երաժիշտը Հայաստան է ժամանել իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշել ենք նաև, որ Էլթոն Ջոնն այսօր Երևանում այցելել է«Երևան` իմ սեր» հիմնադրամ, որն  աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին։

 

«Այս հիմնադրամը՝ «Երևան` իմ սերը», իսկապես հրաշալի վայր է, որովհետև նրանք հին շենքը քանդելու փոխարեն վերանորոգել են այն, պահպանել են պատմությունը։ Ինձ հիշեցնում է այն վայրը, որ Դերբինում էր կառուցվել, դա ևս հին, գեղեցիկ, կիսավեր շենք էր, որը վերակառուցել էին ու որպես հիվանդանոց էր ծառայում։ Հետո այն դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնամքի կենտրոն։ Նրանք պատմությունը չոչնչացրեցին, ընդհակառակը՝ պատմությունը փոփոխության մաս դարձրեցին։ Դա մարդկության պարտականությունն է՝ պահպանել պատմությունը և դրական փոփոխություններ նախաձեռնել։ Կարծում եմ, փոփոխությունների քամին արդեն Հայաստանում է և այդ փոփոխությունները շատ-շատ դրական են։ Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ, կարծես այս ամեն ինչի մասնիկն եմ, զգում եմ այս երկրի էներգիան ու թրթիռը», - լրագրողների հետ զրույցում ասել է  Էլթոն Ջոնն ու հավելել. 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք բազմաթիվ հայ ընկերներ ունենք Անգլիայում և Ամերիկայում։ Պարոն Րաֆֆի և Բոբ Մանուկյանները [հայազգի գործարար եղբայրներ] մեր թանկագին ընկերներն են, նրանք միշտ խոսում են Հայաստանի մասին, թե ինչպես է զարգանում այս երիտասարդ պետությունը։ Գիտենք, որ այն անկախացել է մոտ 25 տարի առաջ, ու միշտ ուզում էինք գալ այստեղ։ Հիմա այստեղ ենք, որպեսզի մեր աչքով տեսնենք այն առաջընթացը, որ այս երիտասարդ պետությունն է արձանագրում», - ասաց երգիչը՝ շարունակելով․ - «Դեյվիդին ավտոմեքենայում այսօր ասացի՝ այստեղ ՁԻԱՀ-ի կլինիկա այցելելը բոլորովին նոր զգացողություն է, այստեղ էներգետիկա կա։ Ես շատ եմ ճամփորդում ամբողջ աշխարհով մեկ, զգում եմ, որ սա մեծ էներգետիկա ունեցող մի երիտասարդ պետություն է, շատ հույսեր ու խոստումներ կան, շատ բան պետք է արվի, բայց Հայաստանը մոտ 25 տարեկան է, և մենք հույս ունենք, որ այստեղ որոշ աշխատանք կկատարենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի համար։ Եկել ենք այստեղ հանդիպելու այդ մարդկանց՝ նրանց հետո կապ հաստատելու, ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք օգնել նրանց։ Միշտ էլ հաճելի է օգնել, որ փոփոխություններ լինեն, փոխել մարդկանց մտածելակերպը։ Դա արագ տեղի չի ունենում, բայց անհնար բան չէ։ Ոտքդ ջուրն են դնում ու դա տեղի է ունենում... նոր նախագահ, նոր վարչապետ... մենք կփորձենք օգնել, գիտեմ, որ երկար ժամանակ է պետք, որովհետև փոփոխությունները կարող են դանդաղել, բայց մենք կարծում ենք, որ կարող ենք արագացնել այդ փոփոխությունները։ Եվ մենք ուզում ենք օգնել։ Այդ պատճառով էլ ես բացեցի իմ հիմնադրամը։ Իսկ Հայաստանը մի երիտասարդ երկիր է, որ բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում` առողջապահության ոլորտում։ Դրանք դանդաղորեն լուծվում են, ու մենք կարող ենք օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի, կարող ենք աշխատել պետության հետ ու վստահ լինել, որ այս մարդիկ ավելի ապահով միջավայրում կհետազոտվեն և ավելի առողջ կյանքով կապրեն։ Փորձում ենք խարանը վերացնել, որ միշտ ուղեկցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակակիր մարդկանց ու ԼԳԲՏ համայնքին։ Մենք ուզում ենք օգնություն ցուցաբերել հենց այս երկու հարցերում էլ։ Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ։ Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում։ Դա կարող է լինել, բայց պետք է համբերատար լինես, գործես մաքուր սրտով և մտքով։ Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալը»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշելով, որ Հայաստանը մեծ էներգետիկա ունեցող երիտասարդ պետություն է, Էլթոն Ջոնն՝ ասել է, որ  նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում, իսկ ինքը երջանիկ է, որ կարող է «փոփոխությունների ցունամիի մաս դառնալ»։

 

 

 

 

Նրա զուգընկերն էլ հավելել է․ - «Էներգետիկան այստեղ ուղղակի հրաշալի է, կարող ես զգալ երիտասարդություն, լավատեսություն, դրական սպասումներ»։

«Շատ ոգևորիչ է տեսնել բարեգործների մասնակցությունը, մարդիկ ու համայնքներն իրար են օգնում։ Ուղղակի հրաշալի աշխատանք է կատարվել այստեղ։ Starkey Hearing Foundation-ը մեր գործընկերն է, նրանք ճամփորդում են աշխարհով մեկ ու օգնում լսողական խնդիրներ ունեցող մարդկանց։ Հայաստանը ևս ընդունում և աջակցում է նրանց... սրանք այն գործոններն են, որ օգնում են երկիր կառուցել ու առաջ գնալ։ Երջանիկ ենք, որ այստեղ ենք, այս միջավայրը շատ դրական է»,- հավելել է  Դեյվիդ Ֆըրնիշը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի նախագահ  Արմեն Սարգսյանն էլ իր հարցազրույզում ընդգծել է , որ երաժիշտը կարևոր առաքելությամբ է Հայաստանում՝ երեխաներին օգնելու, աջակցություն ցույց տալու համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին