▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ծառայել շինծու հիվանդության պատճառով, ուզում եմ լրացնել այդ բացը. գյումրեցի տղայի արձագանքը՝ Փաշինյանի կոչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բանակից ազատված» զորակոչիկներին գնալ ծառայելու կոչը՝ սպասված արդյունքները ուշացնել չի տալիս: Այսօր արդեն Գյումրիից Ռոբերտ Կարապետյանը վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունում պատմել է իր բանակից ազատվելու պատմությունը, թողել կոնտակտային տվյալները, և հավելել, որ պատրաստ է գնալ ծառայության:

 

 

 

 

 

 

 

 

 

Ռոբերտ Կարապետյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև. «Բարև ձեզ, իմ անունն է Ռոբերտ Կարապետյան և ես ուզում եմ բարձրաձայնել իմ այսպես ասած խնդիրը և ակնկալում եմ, որ Դուք ինձ կօգնեք այդ հարցում: Ես 26 տարեկան եմ, ամուսնացած չեմ, և չեմ ծառայել իմ հայրենիքին՝ շինծու հիվանդության պատճառով, և զղջում եմ կորցրած տարիների համար: Դա այն տարիներն էր, որ պատանիների բերանում այս նախադասությունն էր՝ «Ում համար գնանք ծառայենք, եթե ապագա չկա և հարուստների տղաները կյանքն են վայելում»: Հիմա շատ ոգևորված եմ այս իրադարձություններից, և ուզում եմ լրացնել այդ բացը՝ որոշելով, որ պետք է գնամ և ծառայեմ իմ հայրենիքին: Խնդրում եմ oգնել ինձ այդ հարցում, քանի որ ինձ տրված է զինգրքույկ, որով ես անպիտան եմ համարված ծառայությանը:

Ես լիարժեք առողջ եմ և մեկ տարի պատանեկան հասակում ծառայել եմ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, այնուհետև հանգամանքների բերումով դուրս եմ եկել վարժարանից, բացի դրանից սովորել եմ նաև ավտոդպրոցում, ացնելով բոլոր բուժզննումները»:

Կարդացեք նաև` «Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին

 

Կարդացեք նաև` Նիկոլ Փաշինյանը հակառակորդի համար կդառնա՞ խոցելի, եթե որդին Արցախում ծառայի. մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին