▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Չարժի, չէ՞, ջուրը թռնել...Նիկոլ Փաշինյանն արտասանում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը

Աննա Հակոբյանը խոսել է հայ և ադրբեջանցի զինվորների ու նրանց ծնողների տառապանքների մասին

Ինչպես դեսպանը ջութակով կատարեց ՀՀ օրհներգը

Վարդան Մինասյանը հրաժարական է տվել

Նիկոլ Փաշինյանը հակառակորդի համար կդառնա՞ խոցելի, եթե որդին Արցախում ծառայի. մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը



2018-05-29 14:57:57

 

«Անհանգստանալու ոչինչ չկա, համացանցային օգտատերերը կարող են շարունակել քննարկել, բայց դրանք այնքան լուրջ չեն, որ մենք դրանց անդրադառնանք»-Asekose.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ` Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի` Արցախում ծառայելու որոշմանը:

 

 

 

 

 

 

 

 

Այդ որոշման հրապարակումից հետո` համացանցային որոշ օգտատերերի կարծիքով` վարչապետի որդին չպետք է զինծառայություն անցնի հակառակորդի դիվերսանտների համար հասանելի վայրում, ավելին` այդ ձևով վարչապետը կարող է խոցելի դառնալ:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` անվանտագության հետ կապված խնդիրների առկայության դեպքում իրենք շատ լավ գիտեն լուծման եղանակները:

Հարցին` արդյո՞ք վարչապետը` իր որդու որոշումը հանրայնացնելուց առաջ քննարկել է այն համապատասխան մարմինների հետ, Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց` նշելով, որ այդքան չի մանրանա:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանըֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչով նաև դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին:

«Արտերում բնակվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում կրկնակի ակտիվությամբ տարածել այս տեսանյութը»,-հորդորել  է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Հավելենք, որ Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝  իր 18-ամյա որդին սահմանված կարգով մեկնելու է ծառայության։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի այդ քայլը որակել է «հերթական պոպուլիստական փորձ և միջազգային նորմերի խախտում»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ`  Ա. Գ

 

 

Կարդացեք նաև` «Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.