«Ժողովուրդ ջան, այսօր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթացող Պատարագի վերջում ներկա գտնվեցի մի շատ վատ երևույթի, Պատարագի ավարտին մի խումբ անձինք (Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության ղեկավար Կարեն Պետրոսյանի և իր կողմնակիցների կողմից) հրմշտոց են ստեղծել եկեղեցու բակում, ինչին ի պատասխան եկեղեցու հավատացյալները փորձում էին հակազդել Կարեն Պետրոսյանին և նրա մնացած կողմնակիցներին, և ուզում եմ ուշադրություն դարձնեք այն փաստի վրա,որ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը կանխեց ստեղծված անկառավարելի և վտանգավոր իրավիճակը՝ գրկելով և իր մարմնով պաշտպանելով Կարեն Պետրոսյանին և թույլ չտվեց որ բախում լինի:
Ինչին ի պատասխան անշնորհակալ Կարենը իրեն գցեց գետնին և սադրեց գոռալով, թե իրեն Տեր Հակոբը խփել է, ինչը ստոր սուտ է, և կոչ եմ անում չլսել նշված ստախոս և էժանագին մարդուն և նրա տեղադրած սուտ տեսանյութերը և չմասնակցել իրենց կողմից Մեր Սուրբ Եկեղեցու դեմ կազմակերպած ակցիաներին, որոնց նպատակն է պառակտել և թուլացնել Մեր Սուրբ եկեղեցին, մի եկեղեցի, որ դարերով, անգամ պետականություն չունենալու ժամանակաշրջաններում միշտ պաշտպանել է մեր ժողովրդի շահերը և միավորել ազգը ՝փրկելով այն կործանումից: Ցավում եմ, որ մեր երկրի արժանապատիվ և հավատքով անձանց կողքին ապրում են կեղծ հավատացյալներ, ովքեր հավատքը կարող են օգտագործել իրենց անձնական շահերի համար: Շատ զարմացած եմ», - գրել է Խոսրով Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կարդացեք նաև՝
Կաթողիկոսի հրաժարական պահանջող աբեղայի բարոյական կերպարը
Կադացեք նաև՝