▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոն բերման ենթարկվեց

Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի առանձնատնից բերման ենթարկեցին նրա թիկնապահներից մեկին։

 

 

 

 

 

 

Արթուր Ասատրյանն ԱԱԾ աշխատակիցների հետ սկսեց ինչ-որ բան քննարկել, որից  րոպեներ անց նրան էլ բերման ենթարկեցին։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր գործողություններ է իրականացնում Էջմիածնի քաղաքապետարանում, ինչպես նաեւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին  պատկանող տարբեր շինություններում և Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ Էջմիածնում ցույցեր են իրականացվում ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի:

Հավելենք, որ Էջմիածնի փողոցները երեկվանից փակ են: 

 

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա մասնավորապես գրել էր.«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:

Նշենք, որ այսօր Դոն Պիպոն բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կարդացեք նաև՝ Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին