Մսի պահածոներով բեռնված մեքենայի վարորդները՝ (ԵԿՄ անդամներ) բերման են ենթարկվել:

ՀՀ ոստիկանությունն այս մասին տեսանյութ է տարածել: Ըստ այդմ՝ ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երեւանի Սողոմոն Տարոնցի 12 հասցեի կայանատեղիում կանգնած են Ուազ եւ Գազ մակնիշների ավտոմեքնաներ, որոնք բեռված են մսի պահածոներով:

Նշված ավտոմքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մենքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն:
Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդամենը 2 980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ:

Վարորդները նշել են, որ իրենք են պահածոները բեռնել Նազիկ Ամիրյանի ցուցումով:
Կարդացեք նաև` Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են


