▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել:

«Սա ապրիլյան պատերազմից հետո հայ ժողովրդի 2-րդ ողբերգությունն է». սա տիկին Համեստի գնահատականն է Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում զինվորների համար նախատեսված սննդի պաշարների հայտնաբերմանը:

 

 

 

 

 

 

 

Մանրամասները` Ազատություն ռադիոկայանի տեսանյութում

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել էր մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:

Կարդացեք նաև` Ոստիկանությունը խուզարկել է «ԵԿՄ Ավան» բաժանմունքը և Մանվել Գրիգորյանի աներորդու տունը. հայտնաբերվել է ապօրինի զինամթերք

Գրիգորյանի Արցախի առանձնատանը հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, հագուստ ու փամփուշտներ

Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին